«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

Մինչև Ադրբեջան պետության ձևավորումը՝ Կոմիտասը դեռևս 1905 թվականին Հառիճում գրի էր առել «Աման Թելո» երգի մի քանի տարբերակ

Մինչև Ադրբեջան պետության ձևավորումը՝ Կոմիտասը դեռևս 1905 թվականին Հառիճում գրի էր առել «Աման Թելո» երգի մի քանի տարբերակ
23.10.2026 | 12:09

2026 թվականի ամռանը Փարիզում «System of a Down» ռոք խմբի համերգի ընթացքում «Աման Թելլո» երգի կատարումը քննարկումների և դժգոհության նոր ալիք բարձրացրեց ադրբեջանական մեդիայում։ Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ երգը ներկայացրին որպես «ադրբեջանական ժողովրդական ստեղծագործություն»՝ հայկական կողմին մեղադրելով այն յուրացնելու մեջ։ Սակայն երգի պատմական ակունքների ուսումնասիրությունը վկայում է, որ այն վաղուց հայտնի էր հայկական ժողովրդական երաժշտական միջավայրում։
Հայ մեծանուն կոմպոզիտոր և ազգագրագետ Կոմիտասը դեռևս 1905 թվականին Հառիճում գրի է առել «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակներ։ Այս փաստագրական վկայությունը կարևոր նշանակություն ունի ստեղծագործության պատմությունն ուսումնասիրելու տեսանկյունից, քանի որ հաստատում է դրա գոյությունը հայկական երաժշտական միջավայրում դեռևս XX դարի սկզբին՝ շատ ավելի վաղ, քան 1918 թվականին Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրումը։
Ադրբեջանական նման գործելակերպը միտված է պատմական անցյալի վերաձևակերպմանը, սեփական մշակութային ժառանգության արհեստականորեն հնացմանն ու այլ ժողովուրդների մշակութային արժեքներն ադրբեջանական մշակույթի մաս ներկայացնելուն։

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամ
Դիտվել է՝ 1923

Մեկնաբանություններ